17/04/2024

Ավտովթարներ․ Խոշորը՝ Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, կան վիրավորներ. Լուսանկար

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Ford Transit» և 20-ամյա Արթուր Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մնացական Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Խոշոր ավտովթար Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, կան վիրավորներ

Մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ մինչհամայնքային ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արշակ Ք․-ի վարած «Lexus» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Վարդան Ա․-ի վարած «КрАЗ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանն ու Սերգեյ Սարգսյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «КрАЗ»-ը բարձված է եղել մի քանի տոննա տրավերտինով։

Բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներ