Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Շիմոն Հոլովնիայի կինը պատերազմի դեպքում կարող է զորակոչվել ռազմաճակատ:
Այս մասին խոսնակը հայտնել է Tarnogorski.info պորտալի լրագրողներին՝ երկրի հարավում գտնվող Տիչի քաղաքում իր ղեկավարած Լեհաստան-2050 կուսակցության ընտրողների հետ հանդիպումից հետո։
«Կինս կգնա ռազմաճակատ, կինս կմահանա, եթե, Աստված մի արասցե, զինված բախում լինի»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա բացատրել է, որ իր կինը «իրականում ծառայում է լեհականզինված ուժերում։
Radio Zet-ի փոխանցմամբ՝ Բժեզինսկա-Հոլովնիան ծառայում է Լեհաստանի ռազմաօդային ուժերում՝ կապիտանի կոչումով Վարշավայի մերձակայքում գտնվող Մինսկի Մազովեցկիի մարտավարական ավիացիոն բազայում։ Նա ՄիԳ-29 կործանիչի օդաչու է։
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն