ՔՊ-ականները նույնքան չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, որքան ինքը` նրանց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը խորհրդարանական թիմակիցների հետ փակ հանդիպումներին հրահանգում է առանց հեռախոսների մասնակցել, եթե չասենք՝ հավաքել է տալիս բոլորի հեռախոսները՝ մտավախություն ունենալով, որ կձայնագրեն, ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն։
ՔՊ-ական աղբյուրների պատմելով՝ նույնպիսի անվստահություն է նաեւ պատգամավորների շրջանում` առ Փաշինյանը, ումից ինչ ասես սպասում են թիմակիցները: Օրինակ, վերջին հանդիպումների ժամանակ, երբ օրակարգում ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցն էր քննարկվում, ակնհայտ հակառուսական կամ եվրոպամետ ելույթներ գրեթե չեն հնչել: Թերեւս հակառակը` սորոսականի համարում ունեցող արեւմտամետ պատգամավորներից շատերը կա՛մ չեն մասնակցել այդ հանդիպումներին, կա՛մ ընդգծված զգուշավորություն են դրսեւորել՝ կասկածելով, որ այդ հանդիպումները տեսաձայնագրվում են, եւ հետագայում իրենք կարող են տհաճ իրավիճակներում հայտնվել։
Բաց մի թողեք
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. Տեսանյութ
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը․ ՀԺ
Մենք Հրանտի հիվանդությունը հաղթահարեցինք ամբողջ ընտանիքով․ Լուիզա Ներսիսյան․ Տեսանյութ