Մարտի 13-ին` ժամը 23:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ մարտի 14-ին, ժամը 00:40-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Բաց մի թողեք
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Խոշոր հրդեհ․ այրվել է բենզինի ռեզերվուար. Լուսանկար
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու մարմին