12/09/2024

Պուտինը Երևանում և Գյումրիում պարտվել է. հայտնի են Հայաստանում քվեարկության արդյունքները

Հայտնի են ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները Հայաստանում տեղակայված ընտրատեղամասերում:

Տվյալներից պարզ է դառնում, որ Պուտինը Երևանում և Գյումրիում պարտվել է: Ընտրատեղամասերում պատկերը հետևյալ տեսքն ունի.

Երևան՝

Դավանկով – 63%

Պուտին – 8%

Խարիտոնով – 1%

Սլուցկի – 1%

Անվավեր քվեաթերթիկ – 17%

 

Գյումրի՝

Դավանկով – 48%

Պուտին – 21%

Խարիտոնով – 2%

Սլուցկի – 1%

Անվավեր քվեաթերթիկ – 10%

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում ընթացել է հինգ ընտրատեղամասում. երկուսը՝ Երևանում՝ դեսպանատանը և ավիաբազայում, երեքն էլ՝ Գյումրիում. 2-ը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և մեկը՝ 102-րդ ռազմաբազայում:

Երևանում ՌԴ դեսպանատանը գործող ՌԴ նախագահական ընտրությունների թիվ 8026 ընտրական տեղամասի մոտ «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիա էր տեղի ունեցել, որին ժամը 12:30-ի դրությամբ մասնակցել էր շուրջ 3700 մարդ։ Հերթի երկարությունը 980 մետր էր եղել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ: