Թվային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն է ստեղծվել, խրախուսվում է վարորդներին անցնել էլեկտրոնային ծանուցումների համակարգի։
Այս մասին Ներքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
«Եթե սահմանված ժամկետներում տուգանքները չեն վճարում, դրա համար հավելյալ ռեսուրսներ են ծախսվում։ Առավել հաճախ ժամկետներում չվճարելու պատճառը լինում է այն, որ մարդիկ ժամանակին չեն ծանուցվում, քանի որ հաշվառված են մեկ տեղում, ապրում են այլ տեղում, չեն օգտվում հավելյալ ծանուցումների համակարգերից։ Վարորդների խախտումները 20% կզեղչվեն, եթե էլեկտրոնային փոստով ծանուցում ստանան»,- ասել է Չիլինգարյանը։
Բաց մի թողեք
Հրդեհ՝ Հրազդան քաղաքի մթերային խանութում․ կան հոսպիտալացվածներ
Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի է. Լուսանկար
Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են. Լուսանկար