21/07/2024

Աննա Վարդապետյանը հանդիպել է Արարատի մարզի 3 գյուղական բնակավայրի աշակերտների հետ. Լուսանկարներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի ղեկավար Ստեփան Նիկոլյանը:

May be an image of 6 people, stone-fruit tree and text

Հանդիպման ընթացքում աշակերտները հանրապետության գլխավոր դատախազին են ուղղել հարցեր, որոնք վերաբերել են մասնագիտական կողմնորոշմանը, նախընտրած գրականությանը, ինֆորմացիոն «հիգիենային», իրավաբանի համար կարևոր հատկանիշներին, որակյալ կրթություն ստանալու իրավունքին, դեռահասների այլ իրավունքների պաշտպանությանը, կախվածությունների հաղթահարմանը և այլն:

May be an image of 9 people and text

Պատասխանելով աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող երևույթների մասին աշակերտներից մեկի հարցին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ամենակարևոր բանը ինֆորմացիոն «հիգիենան» է: Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան, ինչքան էլ այն գրավիչ մատուցվի, տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ, որովհետև ենթագիտակցությունը ձևավորում է մեր էությունը, մեր էությունը ձևավորում է մեր ճակատագիրը: Դրա համար ձգտեք շփվել խելացի, իմաստուն, դժվար իրավիճակում հայտնված և այդ իրավիճակը հաղթահարած մարդկանց հետ»:

May be an image of 5 people, stone-fruit tree and flower

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը  հանդիպմանը մասնակցած՝ Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: Աշակերտների այն հարցին, թե ինչպես հետագայում կողմնորոշվել գրքերի ընտրության հարցում՝ առաջարկել է գիրքն ընտրելիս ուսումնասիրել հեղինակի կենսագրությունը և ընտրել վերլուծական միտքը զարգացնող գրականություն:

May be an image of 1 person, studying, grass and text

May be an image of 3 people, people studying and text

May be an image of 1 person, stone-fruit tree and text

May be an image of 9 people