Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը շարունակում են տարբեր հայտարարություններ անել Տավուշի հետ կապված գործընթացի վերաբերյալ։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքին և գրել․
«Ով Ղազախը հայկական չի համարում, նա հայ չէ….. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ոսկեպարից Հրապարակ TV-ի եթերում ասել է.
«Ցավոք, չեմ տեսնում մեր ժողովրդի կարևոր մեծամասնական հատվածի մեջ այդ կարողունակությունը՝ մարտահրավերներին դիմակայելու։ Դրա համար անհրաժեշտ է, որ փոքրամասնությունը իր ձեռքը վերցնի այս երկրի կառավարումը»։
«Փոքրամասնությունը հայերն են։ Եթե հայը մտահոգ չէ այս երկրով, եթե հայը մտահոգ չէ տարածքների հանձնմամբ, նա հայ չէ։
Երբ նման հայտարարություններից հետո ժողովուրդը ջախջախում է դա արտահայտողներին, Եկեղեցին ու Աջապահյանը սրտնեղում են՝ հարձակվել են հայ եկեղեցու վրա։
Բայց հաշիվ չեն տալիս, որ վիրավորում են ժողովրդի մեծամասնությանը’ նրան համարելով ոչ միայն «անկարողունակ», այլ անգամ չհամարելով հայ….
Այն տպավորությունն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր հետևից է ընկել ու օր չկա, մի սկանդալ չբստրի իր դեմ։
2 օր առաջ նախկին ադրբեջանաբնակ, Ղազախի գյուղերը դարձրեցին «Տավուշի գյուղեր», հաջորդ օրն էլ մեծամասնությանն են վիրավորում, թե հայ չեն ու երկրի տեր լինելու կարողություն ու իրավունք չունեն, ու այդ իրավունքը նրանց ձեռքից պետք է վերցվի…
Սա ուղղակի աղետ է, որից դուրս գալ կարճ ժամկետում չենք կարողանալու…
Որովհետև սա է մտածողությունը ու պահվածքը….»։
Ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, թե «վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։
Բաց մի թողեք
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին
«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան