Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մասնավորաբար, առաջարկվում է Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակի՝ կառուցվող «Աստղային պուրակը» կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչել:
Նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման հարցում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
Քաղաքի բնակիչներն ավելի լավ իրազեկված կլինեն իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին՝ նոր փողոցների անունների շնորհիվ, որոնք կարտացոլեն կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար