Financial Times պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած կենտրոնամետ քաղաքական դաշինքը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում, որը տեղի է ունենալու այս տարվա հունիսին, ծանր պարտություն կկրի։
Դա կլինի վերջինիս քաղաքական կենսագրության մեջ ճակատագրական պարտությունը։ Հիմնական խնդիրը, որը չի կարողանում լուծել Մակրոնի թիմը, Ֆրանսիայում այսպես ասած՝ կյանքի թանկացումն է, ինչպես նաեւ՝ պետական ծախսերի կրճատումը, որը պայմանավորված է բյուջեում 5,5 տոկոսանոց՝ բավականին մեծ դեֆիցիտով։ Կրճատվելու են նաեւ սոցիալական նպաստները եւ տեղական բյուջեներին տրվող հատկացումները։ Այս ամենի հետեւանքով, հատկապես ոչ այնքան բարեկեցիկ շրջաններում նրա հանդեպ վստահության անկում է նկատվում։ Բացի այդ, երիտասարդությունն էլ առանձնապես ոգեւորված չէ նրանով։






Բաց մի թողեք
Զելենսկին Լոնդոնում կքննարկի խաղաղությունն ու երաշխիքները. Լուսանկար
Նավթի գները բարձրացել են. ինչպե՞ս է ավարտվել դեկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանը Լոնդոնի և Նյու-Յորքի բորսաներում
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին