Մայիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Մ.) և էլեկտրաքարշը (մեքենավար՝ Ա. Ս.). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «GAZ» մակնիշի բեռնատարի գազաբալոնի պարպվելը:







Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ