Ինչպես հայտնել էինք, որ տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում իրական աղետի պատճառ է դարձել:
Գետը քշել տարել է մեքենաներ, քանդել կամուրջներ, հեղեղել բազմաթիվ բնակարաններ, ռեստորանային տարածքներ, գոմեր, խանութներ ու բանկային տարածքներ:
Դեբեդ գետի վարարած ջրերը ավերածություններ են կատարել նաևՄ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Հեղեղման հետևանքով կա զոհ, գետն է ընկել քաղաքացի, որին որոնում են, ամբողջությամբ ջրածածկվել են բնակավայրեր:
Անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ հրապարակել է տեղեկատվություն:
Նշվում է, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում մայիսի 26-ին՝ ժամը 00։40-ից, բազմաթիվ ահազանգեր են ստացվել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով՝ կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով՝ 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ժամը 08։00-ի դրությամբ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է՝ լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով՝ Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել է անվտանգ տարածք։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բժիշկներն արձանագրել են յուղման կետի աշխատակցի մահը. Լուսանկար
Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը․ Լուսանկար