19/02/2025

ԵՄ 4 երկրներ կոչ են արել կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու դեպքում

Եվրամիության չորս երկրներ՝ Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները և Շվեդիան, ԵՄ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե այնտեղ ընդունվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Ինչպես գրում է The Financial Times-ը, սահմանափակող միջոցները, որոնք պնդում են այս երկրները, ներառում են Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի կասեցում, ինչպես նաև եվրոպական հիմնադրամներից միջոցների տրամադրման սառեցում և կետային պատժամիջոցներ։

Սահմանափակող միջոցները, հայտնել է պարբերականի աղբյուրը, նախատեսվում է քննարկել Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի վերջին։