Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
«Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:
Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա:
Բաց մի թողեք
ՀՀ – ԱՄՆ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը․ Ուղիղ
Հայաստանում կա դրվագային կոռուպցիա. Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ․ Գալյան
Քրեական ենթամշակույթի հետ կապված արարքների ու նոր Սահմանադրության մասին. Սրբուհի Գալյան