«Ուժեղ անձրևներ համարյա ամեն տարի լինում եյն, բայց Էսպիսի բան մենակ ֆիլմերում էինք տեսել։ Անդադար տեղացող անձրևները, կայծակն ու որոտը միայն սարսափեցնում էին։ Մի ամբողջ տարվա աշխատանք ջուրը քշեց տարավ»,- պատմել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Անահիտ Գևորգյանը։
Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած հեղեղումները մարզում արտակարգ իրավիճակ են ստեղծել։
«Ջրալցվել են տներ, քանդվել ճանապարհներ։ Ամուսինս իր մեքենայով Ալավերդիից էր գալիս։ Ասում է՝ ոնց որ սուզանավ քշես, բախտը բերել է, որ դիմացից ու հետևից ավտո չի եղել, հազիվ է դուրս եկել։ Բառերով նկարագրելու չէ։ Առ էս պահը մեր վնասներն էլ չենք կարողանում հաշվել»,- ասաց նա, նշելով, որ Շնողը, որպես բարձրադիր գյուղ, համեմատաբար քիչ վնասներ է կրել։
«Սարսափելի վիճակում են հայտնվել Ալավերդի քաղաքն ու ցածրադիր գոտու բնակավայրերը։ Այնտեղ առայժմ նավակներով են շարժվում։ Աղետից հարյուրավոր մարդիկ են տուժել, բայց ցավալին, որ զոհ ունենք։ էս պահին դեռ մեքենա կա ջրի մեջ, չգիտեմ ներսում մարդ կա, թե՞ ոչ»։
Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված գյուղը հոսանքազրկված է։ Ջուրն էլ կեղտոտ լինելու պատճառով անջատել են։
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 5-ի աստղագուշակ․ Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք
Ներքին տեղահանվածները՝ ռուս-ուկրաինական պատերազմում ու նրանց խնդիրները
Ինչ անել, որպեսզի երթևեկության խախտումների տուգանքն ավտոմատ նվազի 20 տոկոսով. քանի քաղաքացի է օգտվել ծրագրից