Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:00-ի սահմաններում Սիլիկյան նոր խճուղի- Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել