16/07/2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մարդաբnյ փnսը պատուհաu է դարձել, վնաuվել է 10-ից ավելի մեքենա․ Լուսանկարներ

Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց ամիսներ առաջ ասֆալտապատված հատվածի մի զգալի մասում մարդաբոյ փոս է առաջացել, այդ թվում՝ նստվածք, ինչի պատճառով վարորդներին պատճառվում է ոչ միայն անհարմարություններ, այլ նաև խոշոր չափի նյութական վնաս:

Միայն մի քանի ժամվա ընթացքու 10-ից ավելի ավտոեմեքենաներ հայտնվել էին փոսում, քանի որ անձրևաջրերը լցվել էին այդ հատվածում ու նկատելի չէր ասֆալտի նստվածքը:

Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց վարորդներին պատճառվել է նյութական վնաս:

Պարեկները մի քանի ժամ շարունակ սահմանազատել եմ տարածքը, որպեսզի այլ վարորդներ իրենց ավտոմեքենաներով չհայտնվեն փոսում:

Բոլոր վթարիների փաստով ՊԾ Երևան քաղաքի գնի 4-րդ գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի վաորորդներ էլ ասում էին, որ էլի են ավտոմեքենաներ վթարվել, սակայն վարորդները հույսները չեն դրել քաղաքային իշխանությունների ու ԱՊՊԱ-ի վրա, թե նրանք կփոխհատուցեն վնասը, իրենց ուժերով մեքենաները քարշակների միջոցով տեղափոխել են:

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մարդաբnյ փnսը պատուհաu է դարձել, վնաuվել է 10-ից ավելի մեքենա