ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանի մահվան հանգամանքներից:
Նշվում է, որ 2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի հետևանքով թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալում ժամը 13։40-ին վերջինս մահացել է։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուների և մեղավորների շրջանակն ի հայտ բերելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ․ Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում
Անշարժ գույքեր, 4 մլն դրամ արժողությամբ զարդ. ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր