Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուրախություն մեզ, տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում, կլինեն ներզանգվածային տեղումներ, սակայն դրանք առանձնապես չեն ազդի գետերի հոսքի վրա։ Գետերում վարարումների հավանականություն չկա»,- ասել է Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա ըստ մասնագետի, այսօրվանից արդեն հարավ արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք, ինչը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-6 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Արդեն մայիսի 30-ին և 31-ին Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվի +30 աստիճան տաքություն։
Բաց մի թողեք
Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը հայտնվել է ՆԳՆ-ի ուշադրության կենտրոնում
Վթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսեսն ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ուներ․ Լուսանկար
Ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները․ Տեսանյութ