18/07/2024

Մահվան ելքով վրաերթ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել

Մայիսի 27-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեկ գյուղում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։50-ի սահմաններում Այգեկ գյուղի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Սուրիկ Ավետիսյանին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։