25/07/2024

Կատարվում են շուրջօրյա աշխատանքներ՝ Ալավերդի-Բագրատաշեն հատվածում անցանելիությունը ապահովելու համար․ Տեսանյութ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։

արորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածում ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը կատարել է շուրջօրյա լայնածավալ աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասում անցանելիությունը և խիստ անհրաժեշտության դեպքում երթևեկությունն ապահովելու համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտտչյանը՝ հրապարակելով տեսանյութ աշխատանքների ընթացքից: