Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակը դարձյալ մարդաշատ կլինի, բայց այս անգամ՝ ոչ հանրահավաքի տեսքով: Այս անգամ հրապարակը «ամրագրել» է քաղաքապետարանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը, որն, ի դեպ, ճանաչվել է տարվա լավագույն մանկական ներկայացում:
Կան տեղեկություններ, որ քաղաքապետարանը բավական գումար է տրամադրել նոր բեմի, լուսային ու ձայնային ճոխ լուծումների համար: Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև մայրաքաղաքի այլ վայրերում, օրինակ՝ «Մանկական գրքի փառատոն»՝ Անգլիական այգում, ժամանցային տարբեր նախաձեռնություններ վարչական շրջաններում և այլն:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները քննարկում են հունիսի 1-ին քաղաքական բովանդակության գործողություններ չիրականացնել և օրը նվիրել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է