«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության Հ1 լրատվական ալիքը 2024 թվականի հունիսի 9-ից իրականացնելու է հանրապետական սփռում։
Ըստ այդմ, սույն թվականի հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում, ինչի արդյունքում հունիսի 4-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։
Հեռուստաալիքների նոր դասավորվածությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։ Անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական խորհրդատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։






Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ