Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա, որը տեղում մահացել է։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Խաչատրյանը իր «Կամազ» մակնիշի կռունկ ավտոմեքենայով շինարարական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ բետոնե վահանակը (պանել) ընկել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քերոբ Նահապետյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «աշխատանքային կանոնները չպահպանելը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում. Լուսանկար
Տան լոգարանում հայտնաբերվել է մաhացած 22-ամյա աղջիկ
Գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում