16/05/2025

Ուղիղ եթեր․ ԱԳՆ-ի մոտ ծայրահեղ լարված իրավիճակ է

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Բագրատ արք․ Գալստանյանը հայտարարեց, որ կես ժամ են տալիս ԱԳ նախարարին՝ կա՛մ իջնում է ներքև, կա՛մ իրենք լրագրողների հետ բարձրանում են վերև:

«Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև, ու ոստիկանների կողմից որևէ սխալ քայլ, մնալու է ձեր վզին»,- ասաց նա:

Նա կանանց հորդորեց հետ քաշվել. «Խնդրում եմ հետ քաշվեն կանայք»:

Ոստիկանությունը, ի պատասխան, կոչ արեց սադրանքների չդիմել՝ զգուշացնելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն հատուկ միջոցների: