15/10/2024

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ եւ խաղում է սրբազանի թելադրած կանոններով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ականները ստանձնել էին ոստիկանների պաշտպանի դերը, նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանին էլ մղեցին, որպեսզի նա ոստիկանների եւ նրանց ընտանիքների իբր թե խախտված իրավունքների, նրանց թիրախավորվելու, ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծելու մասին դատապարտող հայտարարություններով հանդես գա։

ՔՊ-ում անհանգստացել եւ խիստ հուզվել էին նախորդ օրը Բագրատ սրբազանի եւ շարժման աջակիցների հաղթանակից՝ ընդդեմ Վահե Ղազարյանի եւ նրա ղեկավարած ոստիկանական «բանդայի», որոնք դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահապանները։ Եվ որոշել էին դուխ տալ ոստիկաններին, հանդես գալ նրանց շահերի պաշտպանության դիրքերից՝ ըստ էության հենց բերետավորներին մղելով նոր, ավելի դաժան վայրագությունների։

Ի դեպ, նկատենք, որ երեկ կառավարության դիմաց ընթացող ակցիաների ժամանակ ոստիկաններն իրենց անհամեմատ զուսպ էին պահում եւ տեղ-տեղ անգամ ընկրկեցին սրբազանի պահանջների առաջ: