21/07/2024

Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն

«Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում եւ արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:

Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը եւս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել: »։