16/07/2024

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակարանում գտնված քաղաքացիները ծխահարվել են

Հունիսի 1-ին՝ ժամը 00:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում (մոտ 10 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը (մոտ 10 քմ)։

Բնակարանում գտնված Կ․ Գ․-ն (ծնված 1990 թ․) և Է․ Ե․-նը (ծնված 1998 թ․) ծխահարվել են․ վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։