20/07/2024

Արարատում՝ գազալցակայանի մոտակայքում, մեքենա է այրվել. Լուսանկար

Հունիսի 1-ին, ժամը 23:46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երթևեկելու ընթացքում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Կ., ծնված 1983 թ.)։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 2-ին, ժամը 00:00-ին, մարվել՝ 00։07-ին: Ավտոմեքենան այրվել է։

Արարատում՝ գազալցակայանի մոտակայքում, մեքենա է այրվել