13/07/2024

Հունիսի 2-5-ը «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Հունիսի 2-ից մեկնարկող «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 2-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանի բալետ ֆեստ»-ը:

Այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ», – ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: