14/12/2024

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ տարածքում

Հյուսիսային Օսիայի երկու շրջաններում առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդում է «Wings TV Ossetia» Telegram ալիքը։

Ստորգետնյա ցնցումները զգացել են հանրապետության Կիրովի և Իրաֆի շրջանների բնակիչները Մոսկվայի ժամանակով ժամը 05:28-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կաբարդինո-Բալկարիայի Ստարի Ուռուխ գյուղից 5 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը, ըստ սեյսմոլոգների, կազմել է 4,2 մագնիտուդ։