13/07/2024

Լվովյան փողոցի թիվ 11 շենքի բակում այրվել է «Renault» մակնիշի ավտոմեքենա

Հունիսի 3-ին, ժամը 04:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 11 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։18-ին։ Այրվել է «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Հ.)։