13/07/2024

Առեղծվածային դեպք՝ Ծաղկաձորում. գերեզմանների մnտ hայտնաբերվել է տղամարդnւ կիuամnխրացած մարմին․ Լուսանկար

Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա: Գրել է «Շամշյանը»։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, կիսամոխրացած տղամարդու դի:

Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպնավող հատուկ տարածք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է (ինքնահրկիզում), սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է: