25/07/2024

Դուրովը հայտարարել է «Տելեգրամ» հավելվածում լայնածավալ նորամուծության մասին

«Telegram»-ի ստեղծող Պավել Դուրովը հայտարարել է հավելվածում զգալի նորարարության հայտնվելու մասին։

Անցյալ շաբաթ հավելվածն արդեն թարմացվել է, որը ներառում է, ի թիվս այլ բաների, հաղորդագրությունների էֆեկտներ, լուսանկարների ենթագրեր, հեշթեգերով որոնում և այլն։

«Մենք պլանավորում ենք այս շաբաթ ավելի մեծ բան թողարկել, այնպես որ՝ սպասեք լարված», – գրել է Դուրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Նա չի հայտնել առաջիկա թարմացման մանրամասները: