ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով բյուջեի կատարողականի բովանդակային հատվածը, նշեց, որ իրենց համար 2023-ի տարեսկզբից առանցքային են մնացել Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերը:
Նախարարը հիշեցրեց՝ 2022-ի դեկտեմբերից ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որն ավելի քան 8 ամիս տևեց:
Վերջինս հիշեցրեց նաև այդ թեմայով ՀՀ նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու նիստերը և մեր մյուս քայլերը, միջազգային ատյանների ջանքերը, որոնք, ըստ էության, գետնի վրա արդյունք չտվեցին՝ ունեցանք ԼՂ բնիկ հայ բնակչության տեղահանություն:
«Այդ պահից սկսած՝ մեր ջանքերն ուղղված են եղել միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը և փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը: Իհարկե, սրան զուգահեռ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության գործընթացը՝ մասնավորապես առաջին հերթին Ադրբեջանի հետ, եղել է մեր գործունեության հիմնական ուղղությունը՝ իր բոլոր բաղադրիչներով՝ խաղաղության պայմանագիր, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկ կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտում, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքեր»,- ասաց նա։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունեն:
Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով տարբեր երկրների հետ հարաբերութուններին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում: Ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք նաև գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ»,-ասաց նա։
Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար։
«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», – ասաց նա։
Վերջինիս վստահեցմամբ՝ Սահամանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է: Սակայն նշեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար:
«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին և մեր Կառավարության կողմից այդ մասին բարձրաձայնելուն, ապա արժե, որ թարմացնեք ձեր հիշողությունը: Մենք այս մասին խոսում ենք առնվազն 2018 թվականից: Սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է Կառավարության, այնուհետև՝ հանրաքվեի տեսքով, եթե կհասնենք այդ փուլին»,- ասաց նախարարը:
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ալեն Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Եվրամիությունը = Եվրոռեմոնտ, բոնբոներկա և տրուսիկ, ու կլիզմա ասուլիս էր․ Ալեն Սիմոնյան