«Խորհրդարանն ավարտում է այս նստաշրջանի իր աշխատանքները. հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերից հետո պատգամավորներն արձակուրդի կանցնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից:
Հնարավոր է՝ այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները եւ «արձակուրդ» կգնա:
ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի՝ հունիսի 9-ից:
Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը:
Մինչեւ նիստերի մեկնարկը՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն՝ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաեւ՝ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու»։
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանը ջութակի ու դաշնամուրի արանքում
Հրահանգվել է թեկուզ ոչ հրապարակավ՝ Ասլանյանին ու Աղազարյանին աջակցողներին պատժել
Տնային կալանք կրող անձանց նաև գաղտնալսում են