Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 06։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Զոհրաբ Մխիթարյանի վարած «KamAZ» մակնիշի և 33-ամյա Գևորգ Ինջիղուլյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Գ․ Ինջիղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նախնական տեղեկություններով «Ford Transit»-ը բախվել է քարով բարձված «KamAZ» հետնամասին:
Բաց մի թողեք
Ինչ եղանակ կլինի մայիսի 21-ից 26-ը
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը մահացել է, կան վիրավորներ. Լուսանկար