19/02/2025

Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆլրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։