25/07/2024

Հայտնի տաքսու վարորդին հոր առաջին կինը տնից դուրս է հանել. նա ունի 6 անչափահաս երեխա և հղի կին

Հայտնի տաքսու վարորդին հոր առաջին կինը տնից դուրս է հանել:

Վերջինս մանրամասնել է, որ այդ տանը ապրել է ծննդյան օրվանից միչև օրս։

«Ես հայրիկիս երկրորդ կնոջ երեխան եմ, իսկ առաջին կնոջից, ով 82 տարեկան է և բնակվում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա՝ 67 և 68 տարեկան տղա և աղջիկ։ 2004 թվականին հայրս մահացել է, սակայն իմ մայրիկի հետ զագսով ամուսնացած չի եղել, այլ զագսով ամուսանացած է եղել առաջին կնոջ հետ, դրա համար էլ տունը ապօրինություններով անցել է առաջին կնոջն ու նրա ժառանգներին»,- պատմել է նա:

Նա հավելել է, որ ոստիկանների հետ մի քանի ժամ վիճել է, սակայն ի վերջո ստիպված է եղել դուրս գալ։

Հիշեցնենք, որ հայտնի տաքսու վարորդի անունը Արման Գալստյան է: Նա տարիներ առաջ աչքի էր ընկել՝ ակտիվորեն հանդես գալով տաքսիստներին հուզող հարցերով: