20/09/2024

Ֆրանսիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը. հայտնի է՝ ինչու

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ցենտրիստական ճամբարի պարտությունից հետո նախագահ Էմանուել Մակրոնը ցրել է խորհրդարանի ստորին պալատը։

Նա ասել է, որ չի կարող վարվել այնպես, կարծես ոչինչ չի եղել, այդ իսկ պատճառով ցրում է Ազգային ժողովը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Մակրոնը հավելել է, որ սրանով մտադիր է ֆրանսիացիներին իրավունք տալ ընտրությունների միջոցով որոշել խորհրդարանի ապագան։

Նշվում է, որ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին։