«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երեւանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտեւի 2 օր:
Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է ՔՊ-ի. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը»:
Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է