Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ շրջանաձև երթևեկության հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Կարապետյանն ու Գևորգ Մնացականյանը։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզել են, որ տրակտորը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Վաչիկ Հունանյանը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել