09/10/2024

Միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանում

Սախալինի հարավում հունիսի 16-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Առաջին 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է կիրակի գիշերը, էպիկենտրոնը գտնվել է Անիվա շրջանի Տարանա գյուղից 12 կիլոմետր դեպի արևմուտք, օպերատիվ տվյալների համաձայն, այն զգացվել է բնակիչների կողմից Տարանաի, Օգոնկի գյուղերում և Անիվա մարզկենտրոնում՝ մինչև 4 բալ, Նևելսկ քաղաքում՝ մինչև 3 բալ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Սեմենովայի խոսքով՝ մեկ ժամ անց նույն տարածքում տեղի է ունեցել 2,0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։