Մինչ ՀՅԴ-ն աղմկում է, թե իր անդամները քաղաքական ճնշումների են ենթարկվում, զուգահեռ իրականությունում նրանք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, խնջույքի են մասնակցում:
Civic.am-ի տեղեկություններով` տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակ Արփինե Վարդանյանի պսակադրության հանդիսավոր արարողությունը, փեսացուն սիրիահայ դաշնակ է: Հարսանիքը տեղի է ունեցել «Կոնտինենտալ» ռեստորանում, խնջույքն ուղեկցվել է հրավառությամբ, ուրախ երգ ու պարով, դե իհարկե պսակադրության արարողությանը մասնակցել են նաև «Սրբազան» պայքարի առաջամարտիկներ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր Սառեցված սրբազանի հետ թայմ աութ են վերցրել մինչև հունիսի 17-ը։
Նշենք, որ հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահգրգռելու մեջ մեղադրվող Գերասիմ Վարդանյանի կալանավորումից հետո, ՀՅԴ-ն երեկվանից համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել: Նորություն չէ, որ դաշնակները կարողանում են հայրենիքի «փրկությունը» համատեղել խնջույքների հետ` հայտնի երգի ներքո. «Գինի լից, ընկեր ջան..»:
Բաց մի թողեք
Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ Լուսանկար
Փարսյանի եղբորը ձերբակալել են
Քաղաքը չբեռնաթափվեց, սակայն քաղաքապետարանի բյուջեն լցվեց