14/12/2024

Երևանում հերթական վթարն է եղել շտապօգնության մասնակցությամբ. վիրավnր կա. Լուսանկար

Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ:

Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում, շտապօգնությունն էլ կանչի վայր մեկնելիս է եղել:

Երևանում հերթական վթարն է եղել շտապօգնության մասնակցությամբ. վիրավnր կա