21/07/2024

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և 50 վիրավոր

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, 2 մարդ է զոհվել, տուժել՝ շուրջ 50-ը:

IRNA գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմեր քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ տեղի իշխանությունների՝ փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արևելքում 4․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։