21/07/2024

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Դավիթաշենի բնակարաններից մեկում հրդեհ է եղել․ Լուսանկարներ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն 3-րդ թաղամասում գործող ՄԳ սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում:

Դեպքի վայր է ժամանել թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:


Տեղում պարզվել է, որ հրդեհը գազամատակարարման պատճառով չի եղել:

Այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը, ջերմահարվել սահնանգույցի առաստաղը ու բնակարանի 80 քմ տարածքում գտնվող պլաստմասսե իրեր: