09/10/2024

Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով

«Անդրադառնալով ՀՀ իշխանությունների` ՌԴ-ին ուղղված հաթաթաներին եւ, պատասխանելով հարցին, թե Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գնահատեց.

«Իրավունք» թերթը գրում է. Իշխանությունը գիտակցում է, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որից եթե դուրս ես գալիս, դառնում ես արտադաշինքային երկիր: Հետեւաբար, Հայաստանը այլ ռիսկերի առաջ է կանգնելու, ու քանի որ այս պահին չկա փոխարինող այլ ռազմաքաղաքական դաշինք, որը գրկաբաց կընդունի ու կապահովի անվտանգությունը:

Իհարկե, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը կատարյալ է գործում: Իշխանությունն ընդամենը ժամանակ է ձգում ու փորձում է ինքը ՀԱՊԿ-ից ավելի շուտ ճշգրիտ ձեւակերպում ստանալ առ այն, թե ո՛րն է Հայաստանի պետական սահմանը, որոնք արտաքին վտանգից պետք է պաշտպանի ՀԱՊԿ-ը, այսինքն՝ այստեղ կա փոխադարձ բումերանգային տրամաբանություն։

«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ պատասխան չտրվի, Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու կոնկրետ հարց է դրվելու։

Կարծում եմ, որ ինչ-որ տեղ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են, որ հենց ՀԱՊԿ-ում կայացվի Հայաստանի դուրս գալու մասին որոշում, որ հետագայում ողջ պատասխանատվությունն ընկնի ոչ թե իրենց վրա, այլ՝ ՀԱՊԿ-ի:

«Ի»- Բայց նաեւ մեկ այլ փաստ չմոռանանք. Եթե ՀԱՊԿ-ից Հայաստանին հանեն, ապա կհանեն նաեւ ԵՏՄ-ից: Միաժամանակ լիովին կխզվեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: Թե ում վրա «պատասխանատվությունը կմնա», Մոսկվային հաստատ հետաքրքիր չէ: Պարզապես, նման իրավիճակում Հայաստանը կոչնչանա, եւ վերջ»: