25/07/2024

«BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի միջոցով

Հունիսի 19-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ «BMW»-ի մահացած վարորդը զինվորական էր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ: