16/07/2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ․ Տեսանյութ

Երևանի գլխավոր հատակագծի փաստաթղթի մշակման առաջին փուլն ավարտվում է:

Ինչպես տեղեկացրել է Երևանքի քաղաքապետարանը, գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է առաջիկայում GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի ճարտարապետահատակագծային առաջադրանքի բաց և թափանցիկ ներկայացումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: